«Նապոլիի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին առաջարկել է նոր աշխատանքային պայմանագիր՝ աշխատավարձի բարձրացմամբ։ Այս մասին հայտնում է ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլիի» նախագահ Դե Լաուրենտիսը անում է ամեն ինչ՝ Կոնտեին թիմում պահելու համար։ Մասնավորապես, մարզչին պահելու համար պաշտոնյան իր բոլոր ջանքերն է գործադրել կիսապաշտպան Կևին դե Բրույնեի հետ պայմանագիր կնքելու համար։
Անտոնիո Կոնտեն «Նապոլին» գլխավոր է անցյալ ամռանը և իր առաջին մրցաշրջանում թիմին հասցրել է չեմպիոնական տիտղոսի։ 55-ամյա մարզչի ներկայիս աշխատանքային պայմանագիրը նեապոլիտանականների հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։