Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանում VAR-ի որոշումներից ամենաշատը տուժել են երկու թիմեր

Իսպանական AS թերթը հայտնել է Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանում VAR համակարգի միջամտության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները։

Նշվում է, որ VAR-ի որոշումներից ամենաշատը տուժել են «Ռեալ Մադրիդը» և «Ալավեսը»։ Մրցաշրջանի ընթացքում մրցավարները 16 անգամ փոխել են իրենց որոշումները նրանց դեմ։ Միևնույն ժամանակ, թիմերի համար դրական ելքով որոշումները համապատասխանաբար 9 և 8 են եղել։

«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի 2024/25 թվականների չեմպիոն՝ 88 միավորով։ «Ռեալը» (84) զբաղեցրեց երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում։ Լավագույն եռյակը եզրափակեց «Ատլետիկո Մադրիդը» (76)։