Ռաֆինյա. «Դա իմ նպատակն էր ժամանման պահից»

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան խոսել է կատալոնական ակումբի հետ իր պայմանագրի երկարաձգման մասին։ Կողմերը նոր համաձայնագիր են կնքել մինչև 2028 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2027 թվականը։

«Դա իմ նպատակն էր ժամանման պահից՝ այստեղ մնալ երկար տարիներ, նույնիսկ ավելի երկար, քան գրված էր իմ հին պայմանագրում։ Ես դրա մասին մտածել եմ ժամանման առաջին պահից։ Բայց ես գիտեի, որ պայմանագիրը երկարաձգելու համար պետք է լավ խաղամ և ամեն խաղում ու յուրաքանչյուր մարզման ժամանակ ներդնեմ իմ ամբողջ ուժը։

Պայմանագիրը երկարաձգվու՞մ է ընդամենը մեկ տարով։ Մենք համաձայնության եկանք, և ես ու ակումբը որոշեցինք, որ այսպես ավելի լավ կլինի։ Եթե մենք կրկին ստիպված լինենք երկարաձգել պայմանագիրը, մենք դա կանենք առանց որևէ խնդրի», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։