Մասիմիլիանո Ալեգրին դարձել է «Միլանի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հինգշաբթի՝ մայիսի 29-ին, միլանյան թիմը հայտարարեց Սերժիու Կոնսեյսաուի հեռանալու մասին, ով թիմը գլխավորում էր 2024 թվականի դեկտեմբերից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 57-ամյա Ալեգրիի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված կլինի երկու տարով, իսկ մարզչի աշխատավարձը կկազմի 5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։
Մասիմիլիանո Ալեգրին արդեն մարզել է «Միլանը» 2010-ից 2014 թվականներին և թիմի հետ նվաճել է Իտալիայի առաջնությունը և Իտալիայի Սուպերգավաթը։