«Լիվերպուլը» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Բայերի» հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի հետ։
Անգլիական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ «Լիվերպուլը» 24-ամյա Ժերեմի Ֆրիմպոնգի համար վճարել է 40 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։
Ժերեմի Ֆրիմպոնգը «Բայերում» հանդես է գալիս 2021 թվականի հունվարից։
2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։