«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Միլանի» հետ թիմի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերի վերաբերյալ։
Sport Mediaset-ի տվյալներով՝ «Քաղաքայինները» 26-ամյա հոլանդացու համար կվճարեն 75 միլիոն եվրո։ Կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն գործարքը վերջնականապես կնքելու համար անհրաժեշտ մանրամասները։
Այս մրցաշրջանում Ռեյնդերսը մասնակցել է 51 հանդիպման, խփել 15 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։