Հայտնի է, թե որքան գումար է առաջարկել «Լիվերպուլը» Ֆլորիան Վիրցի համար

«Լիվերպուլը» մոտենում է «Բայերի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ձեռքբերմանը։

The Athletic-ը հայտնում է, որ մերսիսայդցիները ֆուտբոլիստի համար առաջարկել են 130 միլիոն եվրո։

Նախկինում հաղորդվում էր, որ Վիրցը արդեն իսկ իր ընտրությունն է կատարել «Լիվերպուլի» օգտին՝ գլխավոր մարզիչ Առնե Սլոտի հետ զրույցից հետո, սակայն նա պայման էր դրել, որ ակումբը կբավարարի «Բայերի» ֆինանսական խնդրանքը։

«Բայերը», իր հերթին, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, Վիրցի համար պահանջում է 150 միլիոն եվրո։