Ջոնաթան Դևվիդը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Նապոլին» մեկ քայլ հեռու է հարձակվող Ջոնաթան Դևվիդի հետ պայմանագիր կնքելուց։ Կանադացի հարձակվողը մրցաշրջանի ավարտին կհեռանա «Լիլից». նրա աշխատանքային պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ լրանում է այս ամռանը, և նա կդառնա ազատ գործակալ։

25-ամյա ֆուտբոլիստն արդեն խաղացել է իր վերջին խաղը «Լիլի» կազմում և պաշտոնապես հաստատել է ակումբի հետ համագործակցության ավարտը։ Sky Sports-ի տվյալներով՝ «Նապոլիի» հետ համաձայնությունը գրեթե ձեռք է բերվել, սակայն խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Թուրինի «Յուվենտուսը», որը բանակցություններ է սկսել հարձակվողի ներկայացուցիչների հետ։

Մոտ ապագայում պետք է որոշվի, թե որ ակումբը կդառնա Կանադայի հավաքականի առաջատար խաղացողներից մեկի կարիերայի հաջորդ փուլը։