Ջոբ Բելինգհեմը պատասխանել է «Այնտրախտ» տեղափոխվելու առաջարկին

«Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը մերժել է «Այնտրախտ» տեղափոխվելու առաջարկը։ Այս մասին հայտնում է Frankfurter Rundschau-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա անգլիացին ընտանիքի հետ այցելել է ակումբի բազա և զրուցել գործադիր տնօրեն Մարկուս Կրոշեի հետ։ Այցելությունից հետո ֆուտբոլիստը որոշել է պայմանագիր չկնքել գերմանական ակումբի հետ։

Ջոբ Բելինգհեմի պայմանագիրը «Սանդերլենդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։