Հայտնի է, թե որքան գումար կվճարի «Ռեալը» յուրաքանչյուր ֆուտբոլիստի Աշխարհի ակումբային առաջնությունը հաղթելու համար

«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստի կվճարի 1 միլիոն եվրո որպես բոնուս, եթե «սերուցքայինները» հաղթեն առաջիկա Աշխարհի ակումբային առաջնությունում, որը կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը։

Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Արքայական» ակումբի ղեկավարությունը շատ է ցանկանում հաղթել նոր ձևաչափով անցկացվող առաջին ակումբային աշխարհի առաջնությունում։

Մրցաշարին կմասնակցեն 32 ակումբներ, թիմերը կբաժանվեն չորս թիմից բաղկացած ութ խմբերի։ Յուրաքանչյուր քառյակի երկու ուժեղագույն թիմերը կշարունակեն խաղալ փլեյ-օֆֆ փուլում։