Հայտնի է, թե ով է «Յուվենտուսի» մարզչի գլխավոր հավակնորդը

Իտալացի մասնագետ Ջան Պիերո Գասպերինին «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդն է։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին «Ռոման» ավելի շատ առաջընթաց է գրանցել «Ատալանտայի» ներկայիս մարզչի հետ բանակցություններում։ Սակայն Գասպերինիի ընտրությունը կարող է լինել «Յուվենտուսի» օգտին, քանի որ նա մի քանի տարի աշխատել է «Ծեր Սինյորայի» երիտասարդական կազմում և ցանկություն ունի գլխավորել հիմնական թիմը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 67-ամյա մասնագետն արդեն տեղեկացրել է «Ատալանտայի» ղեկավարությանը իր հեռանալու մասին, չնայած նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։