Իբրահիմա Կոնատեն ցանկանում է լինել «Լիվերպուլի» առաջատարներից մեկը

«Լիվերպուլի» ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն հայտարարել է մերսիսայդյան թիմի առաջատարը դառնալու իր մտադրության մասին:

«Ես շատ նպատակներ ունեմ «Լիվերպուլում»: Ես ուզում եմ դառնալ թիմի առաջատարը և նվաճել բոլոր գավաթները: Ես շատ երջանիկ եմ այստեղ: Վերջերս գործակալը զրուցել է ակումբի հետ իմ պայմանագրի վերաբերյալ: Կտեսնենք, թե ինչ կլինի առաջիկա շաբաթներին», – ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում The Independent-ը:

Կոնատեի ներկայիս պայմանագիրը մերսիսայդցիների հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը: 26-ամյա խաղացողի շուկայական արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո: Անցյալ մրցաշրջանում Իբրահիման Պրեմիեր լիգայում անցկացրել է 31 խաղ, խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: