«Լիվերպուլի» ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն հայտարարել է մերսիսայդյան թիմի առաջատարը դառնալու իր մտադրության մասին։
«Ես շատ նպատակներ ունեմ «Լիվերպուլում»։ Ես ուզում եմ դառնալ թիմի առաջատարը և նվաճել բոլոր տիտղոսները։ Ես շատ երջանիկ եմ այստեղ։ Վերջերս գործակալի և ակումբի միջև զրույց է տեղի ունեցել իմ պայմանագրի վերաբերյալ։ Կտեսնենք, թե ինչ կլինի առաջիկա շաբաթներին», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Independent-ը։
Կոնատեի գործող պայմանագիրը «Մերսիսայդների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
2024/25 մրցաշրջանում Կոնատեն Պրեմիեր Լիգայում անցկացրել է 31 հանդիպում, խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։