Օգոստոսին «Բավարիան» և «Թոթենհեմը» կանցկացնեն ընկերական հանդիպում՝ նախամրցաշրջանային մարզումների շրջանակներում։
Մյունխենյան թիմի հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր նախկին թիմի դեմ խաղի սպասելիքներով։
«Դեռ մի քանի ամիս կա, բայց հիանալի կլինի նորից տեսնել տղաներից մի քանիսին, հատկապես բոլորի համար մի քանի հաջող մրցաշրջաններից հետո։ Մենք կխաղանք մեր մարզադաշտում, մեր երկրպագուների առջև։ Հուսով եմ՝ հիանալի խաղ կլինի», – Քեյնի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը 2023 թվականի ամռանը «Թոթենհեմից» տեղափոխվեց «Բավարիա»։ Այս մրցաշրջանում Քեյնը դարձավ Գերմանիայի չեմպիոն՝ սա նրա կարիերայի առաջին տիտղոսն է։