Բենջամին Շեշկոն կարող է միանալ լոնդոնյան գրանդին

Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, «Լայպցիգի» կենտրոնական հարձակվող Բենջամին Շեշկոն կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արսենալը» և «Լայպցիգը» բանակցություններ են սկսել 21-ամյա սլովենացու տրանսֆերի շուրջ։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք «Արսենալը» կկարողանա՞ ծախսել ավելի քան 80 միլիոն եվրո, որը Շեշկոյի պայմանագրում նշված է որպես հրաժարագնի կետ։

«Արսենալը» դեռևս հետևում է «Սպորտինգից» Վիկտոր Գյոկերեսին, սակայն անգլիական թիմի հիմնական ուշադրությունը ներկայումս Շեշկոյի վրա է։

Շեշկոն այս մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել 45 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 21 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։