Արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, 18 տարվա ընդմիջումից հետո, վերադարձել է իր կարիերայի մեկնարկային ակումբ՝ «Ռոսարիո Սենտրալ»։ Այս մասին հայտնել է արգենտինական ակումբի պաշտոնական կայքը։
37-ամյա ֆուտբոլիստը «Ռոսարիո Սենտրալին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով՝ «Բենֆիկայի» հետ պայմանագրի ավարտից հետո։ Կողմերը ստորագրել են մեկ տարվա պայմանագիր։
Դի Մարիան «Ռոսարիոյի» ակադեմիայում հանդես է եկել 2001-ից մինչև 2005 թվականը, այնուհետև ընդգրկվել է ակումբի հիմնական կազմում, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան։ Դրանից հետո նա տեղափոխվել է «Բենֆիկա», որի կազմում սկսվել է նրա փայլուն եվրոպական կարիերան։
2024/25 մրցաշրջանում Դի Մարիան «Բենֆիկայի» կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ աչքի ընկնելով 15 գոլով և 10 գոլային փոխանցմամբ։