«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան ամփոփել է կատալոնական ակումբի ավարտված մրցաշրջանը։
«Սա հիանալի մրցաշրջան էր։ Մենք նվաճեցինք երկու տիտղոս, հասանք Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ և մոտ էինք եզրափակիչ դուրս գալուն։ Եվ ամենակարևորը թիմի փոխանցած զգացողությունն է՝ երիտասարդ և միևնույն ժամանակ շատ փորձառու։ Եթե նրանք շարունակեն այս ճանապարհով, կարծում եմ՝ ամեն տարի շատ մոտ կլինեն տիտղոսներ նվաճելուն», – Ինյեստայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Լա Լիգայում կատալոնացիները 88 միավորով զբաղեցրին առաջին տեղը։ Իսպանիայի գավաթի եզրափակչում «Բարսելոնան» 3-2 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին», իսկ Չեմպիոնների Լիգայում դուրս մնաց կիսաեզրափակիչից՝ պարտվելով «Ինտերին»։