«Ալ-Նասրը» Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող է գտել

«Ալ-Նասրը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասին։

Կոլումբիացին նույնպես «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակների ցանկում է, չնայած մեծ կասկածներ կան այն մասին, թե արդյոք կատալոնացիները կարող են թույլ տալ այդ գործարքը։

Ըստ The Telegraph-ի, «Ալ-Նասրը» Լուիս Դիասին տեսնում է որպես Կրիշտիանու Ռոնալդուի հավանական փոխարինող, որի ապագան ակումբում անորոշ է։

Հաղորդվում է, որ ակումբի ղեկավարները արդեն դիմել են կենտրոնական ֆինանսավորմանը՝ Դիասի համար առաջարկ անելու համար», որի տրանսֆերի արժեքը, ենթադրաբար, գերազանցում է 85 միլիոն եվրոն։