Մաուրիցիո Սարրիի ծառայություններով հետաքրքրված են իտալական երկու հեղինակավոր ակումբներ

Մաուրիցիո Սարրին շուտով կարող է կրկին գլխավոր մարզչի պաշտոն ստանձնել իտալական Սերիա Ա-ի ակումբներից մեկում: Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքով՝ 66-ամյա մասնագետի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում միանգամից երկու ակումբ՝ «Լացիոն» և «Ատալանտան»:

Հաղորդվում է, որ «Լացիոն» պատրաստ է մարզչին առաջարկել մոտ 2.8 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով պայմանագիր: «Լացիոյից» բաժանվելուց ի վեր Սարրին ակումբ չունի: Ավելի վաղ իր կարիերայի ընթացքում նա մարզել է այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Նապոլին», «Չելսին», որի հետ նա հաղթել է Եվրոպա լիգան, և «Յուվենտուսը», որը նրա գլխավորությամբ դարձել է Իտալիայի չեմպիոն։