Հրապարակվել է ամենաթանկ ակումբների վարկանիշային աղյուսակը

Football Benchmark Group գործակալությունը հրապարակել է ամենաթանկ ակումբների վարկանիշային աղյուսակը։

Վարկանիշը գլխավորում է «Ռեալ Մադրիդը»։ «Արքայական» ակումբի արժեքը կազմում է 6.3 միլիարդ եվրո։ Հրապարակված ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթին»։ «Քաղաքայինները» գնահատվել են 5.2 միլիարդ։

Առաջին եռյակը եզրափակել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաների» արժեքը գնահատվում է 5.1 միլիարդ եվրո։ Ամենաթանկ ֆուտբոլային ակումբների տասնյակում են նաև՝ «Բարսելոնան», «Բավարիան», «Լիվերպուլը», «Արսենալը», ՊՍԺ-ն, «Թոթենհեմը» և «Չելսին»։