«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոսել է իր ապագայի մասին։
«Ես «Բարսելոնայի» ավագն եմ և մտադիր եմ մնալ ակումբում։ Ես պայմանագիր ունեմ մինչև 2031 թվականի հունիսը», – Արաուխոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ուրուգվայցի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2018 թվականին։ Այս մրցաշրջանում 26-ամյա պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 25 խաղում, խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։