Հայտնի է Մադրիդի «Ռեալի» դիրքորոշումը Ռոդրիգոյի ապագայի վերաբերյալ

Բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, հավանաբար, կմնա «Ռեալ Մադրիդում»։ Այս մասին հաղորդում է Football España-ն։ Աղբյուրի համաձայն՝ «Լոս Բլանկոսը» փոխել է իր որոշումը 24-ամյա խաղացողին վաճառելու վերաբերյալ։

Դրա վրա, հավանաբար, ազդել է նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, ով հարցազրույցում հայտարարել է Ռոդրիգոյին պահելու իր ցանկության մասին։ Պնդվում է, որ «Ռեալը» այժմ մտադիր է երկարաձգել ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը։

Այս մրցաշրջանում Ռոդրիգոն, ով «Ռեալում» խաղում է 2019 թվականից, բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 խաղ, խփել է 13 գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։ Բրազիլացու պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։ Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 100 միլիոն եվրո։