«Ռեալի» երկրպագուները Ֆլորենտինո Պերեսին խնդրել են թիմ վերադարձնել Կրիշտիանու Ռոնալդուին

«Ռեալ Մադրիդի» երկրպագուները յուրօրինակ կոչով դիմել են ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ խնդրելով նրան թիմ վերադարձնել Կրիշտիանու Ռոնալդուին։

Համապատասխան պաստառը հայտնվել է ակումբի մարզաբազայում։

«Ֆլորենտինո, ետ բեր Կրիշտիանու Ռոնալդուին», – գրել են երկրպագուները պաստառի վրա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացու ապագան «Ալ-Նասրում» կարող է որոշվել այսօր՝ մայիսի 29-ին։ Ակումբը հույս ունի երկարաձգել պայմանագիրը հարձակվողի հետ։