«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն մարզիչ՝ ըստ Մարզիչների ասոցիացիայի։ Նա արժանացել է մրցանակին, որը կրում է լեգենդար մասնագետ սըր Ալեքս Ֆերգյուսոնի անունը։
Մրցանակաբաշխությունը՝ իր 33-րդ թողարկմամբ, տեղի է ունեցել մայիսի 27-ին Լոնդոնում։ Սլոտի գլխավորությամբ «Լիվերպուլը» դարձել է Անգլիայի չեմպիոն՝ հավաքելով 84 միավոր Պրեմիեր լիգայի 38 տուրերում։