«Միլանը» մոտ է նոր գլխավոր մարզչի հետ համաձայնության գալուն

Իտալացի մասնագետը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ: Ինչպես հայտնում է իտալացի ինսայդեր Մատեո Մորետոն «Միլանը» մոտ է նոր գլխավոր մարզչի նշանակմանը։

Ըստ աղբյուրի՝ Մասիմիլիանո Ալեգրին համարվում է ակումբի ղեկավարության համար առաջին տարբերակը և առաջիկայում կգլխավորի ակումբը։

Հիշեցնենք, որ 57 ամյա մասնագետը նախկինում, արդեն գլխավորել է իտալական ակումբը 2010-14 թվականներին և առաջին իսկ մրցաշրջանում նվաճել առաջնության չեմպիոնի տիտղոսը։