Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Չորեքշաբթի օրը կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն նույնիսկ հանդիպում է ունեցել անգլիացի հարձակվողի գործակալի հետ։
Իսպանական Sport-ի տվյալներով՝ Ռեշֆորդը հասկանում է, որ «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելու համար նա ստիպված կլինի գնալ աշխատավարձի զգալի կրճատման։ Ֆուտբոլիստը պատրաստ է դա անել։
Հիշեցնենք, որ Մարկուս Ռեշֆորդը 2024/25 մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրեց «Աստոն Վիլայում»։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։