«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային բաժնի ղեկավար Մեթ Հարգրիվզը մեկնել է Իտալիա՝ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դի Լաուրենտիսի և մարզական տնօրեն Ջովանի Մաննայի հետ հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելու։
Այս մասին հայտնում է Il Napolista-ն։
Նշվում է, որ անգլիացիները պլանավորում են իրենց հարձակվող Ռասմուս Հեյլունդին փոխանակել Օսիմհենի հետ, որը «Գալաթասարայում» մեկ տարվա վարձակալությունից հետո կվերադառնա «Նապոլի»։
«Նապոլին» պատրաստ է դիտարկել այս փոխանակումը, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» վճարի լրացուցիչ 40 միլիոն եվրո։
Օսիմհենը անցյալ մրցաշրջանում Թուրքիայի առաջնությունում 29 խաղում խփել է 25 գոլ։ Հեյլունդը՝ Պրեմիեր Լիգայի 32 խաղում՝ 4 գոլ։