«Ատլետիկոյի» պաշտպան Նահուել Մոլինան կարող է Իսպանիայի Լա Լիգայից տեղափոխվել Պրեմիեր լիգա, հաղորդում է CaughtOffside-ը։
Աղբյուրի տվյալներով՝ «Լիվերպուլը» հետաքրքրված է 27-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով։ Նահուելի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
Պաշտպանի և «Ատլետիկոյի» միջև գործող պայմանագիրը լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։ Անցյալ մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը մադրիդյան թիմի կազմում մասնակցել է 44 խաղի, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ 2024/2025 մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլը» դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն։