Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեի նկատմամբ։
29-ամյա ֆուտբոլիստը չի կարողանում համաձայնության գալ մյունխենյան ակումբի հետ նոր պայմանագրի պայմանների շուրջ, ուստի նա ուսումնասիրում է կարիերան շարունակելու այլ տարբերակներ։
Լրագրող Մայք ՄաքԳրաթի խոսքով՝ «Արսենալը» տեղեկություններ է խնդրել Սանեի մասին։ «Արսենալը» կքննարկի գերմանացու հետ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելու հնարավորությունը, եթե նա չկարողանա երկարաձգել «Բավարիայի» հետ պայմանագիրը։
Լերոյ Սանեի հավակնորդների թվում են նաև Սաուդյան Արաբիայի, թուրքական «Գալաթասարայի» և անգլիական «Թոթենհեմը»։ Ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2020 թվականից։