Լաուտարո Մարտինեսը կարող է տեղափոխվել իսպանական ակումբ

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է իտալական Սերիա Ա-ից տեղափոխվել իսպանական Լա Լիգա։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Հարձակման գծում Մարտինեսը կարող է զույգ կազմել իր հայրենակից Խուլիան Ալվարեսի հետ։ Լաուտարոյի տրանսֆերային արժեքը կազմում է 95 միլիոն եվրո, իսկ նրա ներկայիս պայմանագիրը «Ներաձուրիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։

Իտալիայի առաջնության անցած մրցաշրջանում 27-ամյա արգենտինացին անցկացրել է 31 խաղ։ Մարտինեսը խփել է 12 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։