Գերմանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան պաշտոնապես միացել է Մյունխենի «Բավարիային»՝ որպես ազատ գործակալ։
Ֆուտբոլիստի պայմանագիրն իր նախկին ակումբի՝ «Բայեր Լևերկուզենի» հետ ավարտվել է մեկ օր առաջ, ինչից հետո նա անվճար տեղափոխվել է մյունխենյան գրանդ։
«Բավարիայի» մամուլի ծառայությունը հաստատել է այս տրանսֆերը՝ նշելով, որ կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2029 թվականի ամառը։ Գերմանական մամուլի տեղեկություններով՝ 29-ամյա Տայի տարեկան աշխատավարձը «Բավարիայում» կկազմի 14 միլիոն եվրո։