«Բետիսի» ավագ և կիսապաշտպան Իսկոն ճանաչվել է Կոնֆերենցիաների Լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Մրցաշարի 9 խաղերում 33-ամյա իսպանացին խփել է 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
«Բետիսը» հասավ Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Չելսիին» (1-4)։