«Թոթենհեմի» հարձակվող Հյուն Մին Սոնը կարող է միանալ Սաուդյան Արաբիայի որևէ ակումբի։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Սաուդյան ակումբները կարծում են, որ լոնդոնյան թիմի հետ Եվրոպա Լիգան հաղթելուց հետո խաղացողը կարող է ավարտել իր անգլիական կարիերան։
Քանի որ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է շուտով լքել «Ալ-Նասրը», Սաուդյան լիգան փնտրում է նոր աստղ՝ իրենց ճանաչելիությունը բարձրացնելու համար։ Սոնը կարող է զբաղեցնել այդ դերը։
Սոնը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2015 թվականից։ Անցյալ մրցաշրջանում նա 46 խաղում խփել է 11 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։