«Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթը հայտնվել է երեք ակումբների ուշադրության կենտրոնում։ Մերսիսայդցիները պատրաստ են վաճառել 22-ամյա ֆուտբոլիստին առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Լրագրող Լյուիս Սթիլի խոսքով՝ անգլիացուն հետաքրքրում են գերմանական «Բայերը» և «Բորուսիան», ինչպես նաև Պրեմիեր լիգայից «Բրայթոնը»։
Transfermarkt-ի տվյալներով՝ կիսապաշտպանի արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։ Անցյալ մրցաշրջանում Հարվի Էլիոթը մասնակցել է «Լիվերպուլի» 28 խաղի՝ խփելով հինգ գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «մերսիսայդցիների» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։