Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները «Լիվերպուլի» և Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կյեզան կարող է համալրել «Միլանի» շարքերը։
«Ռոսոներիի» ղեկավարությունը ուշադիր հետևում է ֆուտբոլիստի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է քայլեր ձեռնարկել ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպելու համար, հաշվի առնելով Ռաֆայել Լեաոյի նկատմամբ մեծ հետաքրքրությունը։
«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը այլևս «Լիվերպուլի» ծրագրերում չէ և, ինչպես սպասվում է, կհեռանա ակումբից մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը։