ESPN-ի վերլուծաբանները ներկայացրել են Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի իրենց տարբերակը։ Այնտեղ են ընդգրկված Մոհամեդ Սալահը, Վիրջիլ վան Դեյկը, Ալեքսանդր Իսակը և այլք։
Դարպասապահ՝ Մատս Սելս։ Պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Արնոլդ, Ջեյմս Տարկովսկի, Վիրջիլ վան Դեյկ, Էնթոնի Ռոբինսոն։ Կիսապաշտպաններ՝ Յուրի Տիլեմանս, Բրունո Ֆերնանդեշ, Քոուլ Պալմեր։ Հարձակվողներ՝ Լուիս Դիաս, Մոհամեդ Սալահ, Ալեքսանդր Իսակ։
Հիշենք, որ Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» նվաճեց չեմպիոնական տիտղոսը։ Լոնդոնի «Արսենալը» զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ երրորդը։