«Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկան խոստովանել է, որ իր պարտականությունն է համարում թիմի հետ գավաթներ նվաճելը։ Չորեքշաբթի օրը «Ազնվականները» դարձան Կոնֆերենցիաների լիգայի հաղթող՝ եզրափակչում հաղթելով իսպանական «Բետիսին» (4-1):
«Հուսով եմ, որ այս հաղթանակը կլինի հաղթողի մտածելակերպ ստեղծելու մեկնարկային կետը։ Մենք պետք է հաղթենք խաղերում և գավաթներ նվաճենք», – իտալացի մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։
«Չելսին» բաց թողեց եզրափակչի 9-րդ րոպեին, բայց երկրորդ խաղակեսում չորս գոլ խփեց։ Գոլերը խփեցին Էնցո Ֆերնանդեսը, Նիկոլաս Ջեքսոնը, Ջեյդոն Սանչոն և Մոյսես Կայսեդոն։ Էնցո Մարեսկան լոնդոնցիների մարզչի պաշտոնը ստանձնեց մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Թիմը Պրեմիեր լիգայում զբաղեցրեց չորրորդ տեղը։