Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ «Բետիս» – «Չելսի» հանդիպումն ավարտվեց լոնդոնցիների հաղթանակով` 4:1 հաշվով։
Խաղի 9-րդ րոպեին Աբդե Էզաիզուլին գրավեց լոնդոնյան ակումբի դարպասը, իսկ «Չելսիի» պատասխանը գրանցվեց երկրորդ խաղակեսում, Էնցո Ֆերնանդեսի կողմից` 65-րդ րոպեին։ Հինգ րոպե անց Նիկոլաս Ջեքսոնը երկրորդ գնդակն ուղարկեց «Բետիսի» դարպասը, իսկ Ջեյդոն Սանչոն 83-րդ րոպեին ևս մեկ գնդակ ուղարկեց իսպանական ակումբի դարպասը՝ խաղի հաշիվը դաձնելով 3-1։ Խաղի վերջին գոլը հեղինակեց Մոյսես Կայսեդոն՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 4-1:
«Չելսին» դարձավ պատմության առաջին ակումբը, որը հաղթել է Չեմպիոնների Լիգայում, Եվրոպա Լիգայում և Կոնֆերենցիաների Լիգայում։