Լերոյ Սանեի ապագան Մյունխենի «Բավարիայում» մնում է անորոշ, քանի որ մեծ է հավանականությունը, որ գերմանացի վինգերը կհեռանա թիմից այս ամառ։ Սակայն «Բավարիայի» ղեկավարությունը նույնպես պատրաստվում է գերմանացու հնարավոր հեռանալուն։
Sky Sports-ի փոխանցմամբ՝ գերմանական գրանդը դիտարկում է երկու տարբերակ Սանեին փոխարինելու համար։ Առաջին թեկնածուն անգլիական «Բրայթոնի» առաջատար ֆուտբոլիստ Կաորու Միտոման է։ Եթե ճապոնացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել չհաջողվի, ապա որպես այլընտրանք դիտարկվում է «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն։
Չնայած այս տարբերակներին՝ «Բավարիան» դեռ չի հրաժարվել Սանեի հետ պայմանագրի երկարաձգման գաղափարից։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ խաղացողի ծառայությունները առաջարկվել են մի քանի անգլիական ակումբների, այդ թվում՝ «Տոտենհեմին»։