Էնցո Մարեսկան` Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակչում տարած հաղթանակի մասին

«Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկան անդրադարձել է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում «Բետիսի» նկատմամբ տարած 4-1 հաշվով հաղթանակին։

«Ես շատ ուրախ եմ։ Առաջին խաղակեսից մի փոքր հիասթափված էի, քանի որ կարծում եմ, որ մենք խաղին սխալ մոտեցանք։ Ես մի փոքր ավելին էի սպասում։

Հնարավոր է՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ խաղից հետո մենք չափազանց ուրախ էինք, քանի որ իսկապես ցանկանում էինք մրցաշրջանի ընթացքում դուրս գալ Չեմպիոնների լիգա։

Այսպիսով, առաջին խաղակեսում մենք խնդիրներ ունեինք։ Բայց երկրորդ խաղակեսում մենք շատ ավելի լավ խաղացինք, և հիմա մենք երջանիկ ենք», – TNT Sports-ին ասել է Մարեսկան։