«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ երազում է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ հենց Զիդանն է Դիդյե Դեշամի հնարավոր փոխարինողը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։
Ներկայումս հավաքականը ունի մարզիչ, ունի թիմ, և ես հարգում եմ դա։ Ես միշտ հարգել եմ ֆուտբոլը և մարդկանց, ուստի հիմա ամենահարմար պահը չէ։ Բայց երբ ժամանակը գա, ես երջանիկ կլինեմ, եթե նման հնարավորություն ստանամ։
Ես որոշ ժամանակով դադարեցրել եմ իմ կարիերան, սակայն դեռևս ինձ մարզիչ եմ զգում», – Զիդանի խոսքերն է փոխանցում L’Équipe–ը։
52-ամյա Զիդանը մարզչական աշխատանքով չի զբաղվում 2021 թվականին «Ռեալից» հեռանալուց հետո։