Թեմի Աբրահամը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Վեսթ Հեմը» պլանավորում է պայմանագիր կնքել «Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամի հետ, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանում»։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը սկաուտներ է ուղարկել՝ Աբրահամի խաղերը Ա Սերիայում հետևելու համար։

Աբրահամի վարձակալական պայմանագիրը «Միլանի» հետ լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին։ 2024/25 մրցաշրջանում նա 45 խաղում խփել է 10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը 27-ամյա անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

«Վեսթ Հեմը» 2024/25 մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում զբաղեցրել է 14-րդ տեղը։