Իտալական «Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Ինչպես տեղեկացնում է Football Insider-ը, 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Վեսթ Հեմը»։
«Մրճահարները» մտադիր են ամռանը ձևակերպել Աբրահամի տրանսֆերը։ Ներկայիս մրցաշրջանում հարձակվողը վարձավճարով խաղացել է «Միլանի» կազմում, իսկ նրա շուկայական արժեքը կազմում է շուրջ 15 միլիոն եվրո։