Մոհամեդ Սալահը խոսել է կարիերան ավարտելու մասին

«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հարցազրույցում նշել է, որ տեսնում է իրեն ֆուտբոլում մինչև 40 տարեկանը, սակայն, եթե զգա, որ եկել է ժամանակը հեռանալու, կկայացնի այդ որոշումը առանց հապաղելու։

«Կարծում եմ՝ կարող եմ հանդես գալ մինչև 40 տարեկան, բայց եթե զգամ, որ ժամանակն է ավելի շուտ ավարտել կարիերաս, կհեռանամ։ Իմ պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում էր, մենք կարողացանք համաձայնության գալ, չնայած ես մոտ էի Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուն», – ասել է եգիպտոսցին։