Մոհամեդ Սալահը հայտնել է, թե որ տարիքում է պատրաստվում ավարտել կարիերան

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը պատասխանել է այն հարցին, թե երբ է պատրաստվում ավարտել ֆուտբոլային կարիերան։

«Կարծում եմ՝ կարող եմ խաղալ մինչև 39 կամ 40 տարեկան, բայց եթե զգամ, որ ժամանակն է ավելի շուտ ավարտել կարիերաս, կհեռանամ։ Ես շատ բանի եմ հասել։

«Լիվերպուլի» հետ իմ պայմանագիրը մոտենում էր ավարտին, մենք կարողացանք համաձայնության գալ, չնայած ես մոտ էի Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուն», – ասել է ֆուտբոլիստը ​​ON Sports հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

2024/25 մրցաշրջանից հետո «Լիվերպուլի» հարձակվողը երկրորդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն։ Անցած ակումբային մրցաշրջանի 52 խաղում ֆուտբոլիստը խփել է 34 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։