«Լիվերպուլը» մոտ է նոր պաշտպան ձեռք բերելուն

«Լիվերպուլը» մոտ է «Բորնմութից» ձախ պաշտպան Միլոշ Կերկեսին ձեռք բերելուն։

Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է հեղինակավոր լրագրող և ներքին աղբյուր Ֆաբրիցիո Ռոմանոն, մերսիսայդյան ակումբը շուտով պետք է համաձայնության գա «Բորնմութի» հետ գործարքի պայմանների շուրջ։

Նշվում է, որ Անգլիայի չեմպիոններն արդեն համաձայնության են եկել 21-ամյա Կերկեզի հետ. նրա անձնական պայմանագրի պայմանները համաձայնեցված են։

Միլոշ Կերկեսը «Բորնմութում» անցկացրել է երկու մրցաշրջան։ Այս ընթացքում հունգարացի ֆուտբոլիստը խաղացել է 74 պաշտոնական խաղ, որոնցում խփել է երկու գոլ և կատարել ութ գոլային փոխանցում թիմակիցների համար։