«Լիվերպուլը» Իբրահիմա Կոնատեին փոխարինող է գտել

«Լիվերպուլը» «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Կաստելո Լուկեբային դիտարկում է որպես Իբրահիմա Կոնատեի հավանական փոխարինող։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է միանալ «Ռեալ Մադրիդին» 2026 թվականի ամռանը նրա պայմանագրի ժամկետը լրանալուց հետո։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները հետևում են Լուկեբային և խնդրել են թարմացված տեղեկություններ 22-ամյա պաշտպանի մասին, սակայն պաշտոնական բանակցություններ դեռ չեն սկսել։ Ֆուտբոլիստի պայմանագրում ներառված է 90 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ, սակայն «Լայպցիգը» կարող է նրան բաց թողնել ավելի ցածր գումարի դիմաց։

Այս մրցաշրջանում Լուկեբան բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում նա գոլ չի խփել։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։