«Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն կարող է տեղափոխվել «Թոթենհեմ»։
Sky Sports-ի տվյալներով՝ գերմանացու ծառայությունները առաջարկվել են «Թոթենհեմին»։ Նա մեկ ամսից ազատ գործակալի կարգավիճակ կունենա, իսկ «Թոթենհեմը» դարձել է ավելի գրավիչ տարբերակ, քանի որ թիմը որակավորվել է Չեմպիոնների Լիգայում՝ շնորհիվ Եվրոպա Լիգայում տարած հաղթանակի։
Անցյալ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 45 խաղերում խփել է 13 գոլ։
Նախկինում հաղորդվել էր, որ ֆուտբոլիստը մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադի» առաջարկը։