Հայտնի է, թե երբ Դին Հոյսենը կներկայացվի որպես «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ

Դին Հոյսենը շուտով պաշտոնապես կդառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ՝ մոտ 60 միլիոն եվրոյով տեղափոխվելով «Բորնմութից» մադրիդյան ակումբ։

Նրա շնորհանդեսը նախատեսվում է մայիսի 29-ին, իսկ նորամուտը հնարավոր է տեղի ունենա Աշխարհի ակումբային առաջնությունում:

20-ամյա պաշտպանը նախորդ մրցաշրջանում ցուցադրել է կայունություն և արդյունավետություն՝ 36 խաղում 3 գոլ ու 2 փոխանցմամբ, ինչը տպավորել է ինչպես «Ռեալի», այնպես էլ Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբին։