Ջան Պիերո Գասպերինին մոտ է «Ատալանտան» լքելուն

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին կարող է մոտ ապագայում լքել ակումբը։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալացի մասնագետը ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է հեռանալու իր ցանկության մասին։

Նշվում է, որ իտալացին պետք է լքի թիմը այս շաբաթ, եթե կողմերի միջև խնդիրներ չառաջանան։

Գասպերինին «Ատալանտան» մարզում է 2016 թվականից։ Նրա ղեկավարությամբ թիմը երեք անգամ դարձել է Ա Սերիայի բրոնզե մեդալակիր, իսկ 2024 թվականին՝ նաև նվաճել է Եվրոպա Լիգան։